Search
Close this search box.

«Ամեն մի սաղավարտը, մի կյանք է եղել». Ալիևը շարունակում է ծաղրել հայ ազգին

Բաքվում այսօր բացված հայկական ռազմավարների այգում Ալիևը անցնում է զոհված հայ զինվորների սաղավարտների մոտով։
Մենք իրավունք չունենք կուլ տալ այս շարունակական նվաստացումները:
Մաթեմատիկոս Արթուր Ղազարյան

***
Ալիևը Բաքվում բացել է զոհված հայ զինվորների սաղավարտներից ռազմավար այգի եւ իրենից շատ գոհ քայլում է։
Ամեն մի սաղավարտը, մի կյանք է եղել, որը թուրքը խլել է մեզնից։ Մեր տղերքին դավաճանողները դեռ շարունակում են մեր երկրում ապրել, ամոթ բոլորիս։
Իրինա Դանիելյան

***

Ալիևը չի հանգստանում, նա կուրացել է հաղթանակից՝ կորցնելով իրականության զգացողությունը։ Եվ այն աստիճան, որ մոռացել է հին ու բարի ճշմարտությունը․ երբեք մինչև վերջ մի նվաստացրու թշնամուդ, քանի որ դրանով դու հիմքեր ես նախապատրում նրա վերադարձի համար։
Կարպիս Փաշոյան

Please enter a valid URL