ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում ներկայացրեց «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերի համար նախատեսված քաղաքացիների խմբերը:
Այսպես, «AstraZeneca» պատվաստանույթի կիրառման ցուցումներում փոփոխություններ են եղել, ըստ այդմ՝ կիրառվել է տարիքային սահմանափակում:
Դրանով կպատվաստվեն 55 տարեկանից բարձր քաղաքացիները:
«Sputnik V»-ի դեպքում, նախարարի խոսքով, այդօրինակ սահմանափակումներ չկան, բայց Հայաստանում խմբաքանակն է սահմանափակ:
«Հետևաբար այդ պատվաստանյութով կպատվաստվեն 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, մինչև 55 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնի բնակիչները և աշխատակցիները:
Ցուցումները կվերանայվեն ժամանակի ընթացքում՝ «Sputnik V» նոր խմբաքանակների դեպքում», — նշեց նախարարը:
Նա նաև ընդգծեց, որ բոլոր պատվաստանյութներն էլ հիմա գտնվում են 3-րց և 4-րդ կլինիկական հետազոտությունների փուլում:
«Հայաստանում թույլատրված է «Sputnik V»-ն կիրառել», — ասաց նա: