Ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո Գագիկ Պողոսյանը որոշեց ծառայության անցնել մանկության ընկերոջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված Ադամ Սահակյանի զոհված վայրում՝ Ջրականում: Տարիներ անց հենց նույն վայրում էլ ընկավ ինքը: Ավագ լեյտենանտ Գագիկ Պողոսյանի հուղարկավորությունից որոշ ժամանակ անց մայրը զանգ է ստացել, թե որդու մասունքները գտնվել են, մինչդեռ ծնողները տղայի ամբողջական մարմինն ամիսներ առաջ էին հուղարկավորել: