Երեկ՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Արմավիր ավտոճանապարհի 24 կմ-ին բախվել են ЗИЛ մակնիշի 2 բեռնատարներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարներից մեկը կողաշրջվել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհանիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված ավտոմեքենաները հաշվառված են Արմավիրի մարզում գործող Բաղրամյան ալրաղացում, որը պատկանում են «Լֆիկ Սամո» մականվամբ գործարար Սամվել Ալեքսանյանին: