Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 109 կգ քաշային ծանրորդների պայքարում Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ՝ պոկում վարժությունում ցույց տալով 190 կգ արդյունք:
Հատկանշական է, որ Մարտիրոսյանը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:
Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը չկարողացավ հրել 227 կգ-անոց ծանրաձողն ու զրո ստացավ: