Search
Close this search box.

Ծանրորդ Սամվել Գասպարյանը Եվրոպայի չեմպիոն է, Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը` փոխչեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում մեդալների համար պայքարի մեջ մտան Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը նախ բարձրացրեց 165 կգ, այնուհեըտ 171 կգ, սակայն չբարձրացրեց 175 կգ: Այս ձևում նա 4-րդն է: Հրում վարժությունում Մարտիրոսյանը առաջին մոտեցմանը բարձրացրեց 205 կգ, այնուհետ, 209 կգ, սակայն չբարձրացրեց 212 կգ: Հրում վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Գյումրեցի Սամվել Գասպարյանը գլխավերևում պահեց 171 կգ, 176 կգ, բայց չպոկեց 178 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Գասպարյանը նախ գլխավերևում պահեց 209, կգ, այնուհետ 214 կգ: Նա նվաճեց փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց արդյունք 390 կգ արդյունք և նվաչեց ոսկե մեդալ:

Please enter a valid URL