Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հյուրընկալել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ստանիսլավ Պոզնյակովին: Հանդիպման ընթացքում կողմերը գործակցության հուշագիր են ստորագրել: Այն կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև մարզական կապի էլ ավելի զարգացմանն ու ամրապնդմանը: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ Ռուսաստանի պես հզոր ու մարզական հարուստ ավանդույթներ ունեցող երկրի հետ նման հուշագրի ստորագրումը մեծ օգուտ կբերի հայկական սպորտին: