Արցախում Ադրբեջանի կողմից կռված սիրիացի վարձկանները բողոքում են, որ իրենց Թուրքիան չի վճարել պատերազմի համար խոստացված գումարները:
Ինչպես հայտնում է Ինֆոտեկա24-ը, վարձկանները պնդում են, որ Թուրքիան և Ադրբեջանը իրենց խոստացել են ամսական 2000 ԱՄՆդոլար, և ինչպես ասել է վարձկաններից մեկը, 100 ԱՄՆ դոլար հավելավճար հայերի յուրաքանչյուր կտրված գլխի համար: Սակայն խոստացված գումարների փոխարեն նրանք վճարել են մինչև 200-300 դոլար: Նկատենք, որ Անկարան ու Բաքուն մինչ օրս հերքում են վարձկանների մասնակցությունը պատերազմին ՝ չնայած անվիճելի ապացույցների առկայությանը: