Գերիների վերադարձի մասին լուրից հետո մամուլի տեղեկությունների ու վարչապետի ու փոխվարչապետի գրասենյակների կողմից տեղեկատվության հաստատումից հետո Հայաստանի հանրությանը, հատկապես գերիների հարազատներին մեծ հիասթափություն էր սպասվում։
Պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում դատարկ։ Դրան զուգահեռ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Արբդեջանում հայ ռազմագերիներ չկան, իրենք վերադարձրել են բոլոր հայ գերիներին նոյեմբերի 10-ի դրությամբ։
ArmDaily.am-ի հետ զրույցում ԱԳ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա հայտարարում է, որ Ադրբեջանը պիտի վերադարձնի բոլոր հայ գերիներին։
«ԱԳՆ-ն այդ հարցով բազմիցս հանդես է եկել մեկնաբանությամբ, որ Ադրբեջանը պետք է վերադարձնի մեր բոլոր ռազմագերիներին»,-ասաց Նաղդալյանը։