«Էրեբունի» օդանավակայանի տարածքում հավաքվածները մեծ հիասթափություն ապրեցին՝ իմանալով, որ Բաքվից եկող ինքնաթիռը հայ գերիներ չի բերել:
Նրանք որոշեցին գնալ ու միանալ ՊՆ շենքը պաշարած այն մարդկանց, ում երեխաները գերի են կամ անհետ կորած: Ադրբեջանում պահվող գերիների հարազատները նաև կշտամբեցին ուղիղ եթեր ապահովող լրագրողներին՝ վերջիններիս մեղադրելով իրենց երեխաների անվտանգ վերադարձը վտանգելու մեջ:
«Ինչ մի լավ բան կա, որ նկարում եք, կարող ա ձեր նկարելով իմ երեխու կյանքն եք էնտեղ վտանգում»,- ասաց գերիներից մեկի մայրը: