Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհետ կորած 20-ամյա Հովհաննես Ասատրյանի եղբայրների գազն ու լույսն անջատել են

Հոկտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել էր հայ զինվորների քաջագործությունների շարքը: Նրանց թվում էր նաև 20-ամյա Հովհաննես Ասատրյանը ՝ Շիրակի մարզից:

Հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:

ArmLur.am-ը զրուցել է նրա հորեղբոր՝ Հայկաձոր գյուղի բնակիչ Արտավազդ Ասատրյանի հետ, որը մեզ հետ զրույցում հայտնեց, որ Հովհաննեսը ոչ հայր ունի, ոչ մայր եւ Հովհաննեսին մինչ օրս փնտրում են, սակայն չեն գտել: Վերջինիս հորեղբոր Արտավազդ Ասատրյանի խոսքով՝ սեպտեմբերի 27-ի պատերազմից մինչեւ այսօր Հովհաննեսից նորություն չունեն:

Please enter a valid URL