Դժվար է,և ծանր,երբ մայրն է խոսում որդու նկարի հետ՝խաբելով ինքն իրեն:Եվ այդ խաբկանքի մեջ ուզում եմ վերապրել քսան տարի ապրածդ տարիները, ՈՐԴԻ՛Ս:
Տարիներ,որոնք շատ երջանիկ պահեր են պարգևել ինձ,որոնք լի էին հավատով ապագայի նկատմամբ,սպասումներով:
ՏՂԱ՛Ս,այնքան հեշտ քայլեցիր առաջ, մեծացար: Դպրոցում փայլուն աշակերտ, գովեստներ, շնորհավորանքներ, սիրելի ընկեր, բարի խորհրդատու, իսկ մեզ համար սիրելի զավակ ու բացառիկ եղբայր: Յուրաքանչյուր հաղթանակդ ու հաջողությունդ քեզ ավելի ուժեղ ու խելացի են դարձրել:
Ինձ միշտ թվացել է,որ քո հաջողությունները, քո նվիրումները հայրենիքին խաղաղ ժամանակ է լինելու: Նայում եմ վերջին նկարիդ:Կրակների մեջ ես,բայց չես վախենում ոչնչից:
Իսկապես,հայրենասեր ու անկոտրում քո կեցվածքով Սյունեցու քաջ զավակ ես, ՈՐԴԻՍ:
Այնքան պատմություններ կան կապված քեզ հետ,ԴՈՒ կաս մեր կողքին,մեր սրտերում:Անմահներին բացակա չեն դնում…….
Լուսավորս,բացառիկս,անթերիս……ԳԱ՜ՐՍ
Չարաբաստիկ 5 ամիս….…
Լուսինե Մարությանի ֆեյսբուքյան էջից