Search
Close this search box.

Դադարեցվել է AstraZeneca-ի փորձարկումները երեխաների վրա

AstraZeneca ընկերությունը և Օքսֆորդի համալսարանը դադարեցրել են պատվաստանյութի փորձարկումը երեխաների և դեռահասների վրա թրոմբերի հավանական առաջացման պատճառով, հայտնում է Yandex.ru-ն։

Օքսֆորդում հայտարարել են, որ ոչ մի խնդիր չի արձանագրվել, այնուամենայնիվ որոշում կայացնելու համար սպասում են լրացուցիչ տեղեկությունների։

Նշենք, որ Դեղերի եվրոպական գործակալությունը հաստատել է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզների միջև կապը։

Please enter a valid URL