Search
Close this search box.

ՏԱՐԱԾԵԼ. Շուշիի խաչմերուկում երիտասարդը գրպանից հանել է արյունոտ Կտակարանը տվել հորս` ասելով, որ այն կպահպանի հորս կյանքը. փնտրվում է Կտակարանի տերը

Սերոբ Նալթակյան (Serob Naltakyan) օգտատերը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սիրելի ընկերներ, խնդրում եմ տարածեք գտնենք Կտակարանի տիրոջը։

Նոյեմբերի 6-ին Շուշիի խաչմերուկում, թշնամու գնդակոծության տակ ձորից դուրս է եկել վիրավոր վիճակում և հանդիպել հորս։ Հայրս օգնել է վիրակապել և ստիպել, որ դուրս գա գնդակոծության տակից… Երիտասարդը գրպանից հանել է արյունոտ կտակարանը տվել հորս` ասելով, որ այն կպահպանի հորս կյանքը…

Եղբայր, հայրս փրկվել է և վստահ է, որ դու էլ ես փրկվել։ Եթե կարդաս արձագանքիր…

Please enter a valid URL