ՀՀ վարչապետը խոստանում է Հայաստանում խորհրդարանական ընտրություններն այնպես անցկացնել, որ դրանք վիճարկելու առիթ չլինի: Այս մասին ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում վստահեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Հայաստանում վերջին ակցիաների համատեքստում իր նկատմամբ հանրության վերաբերմունքին` Փաշինյանը հայտարարել է, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները ցույց կտան` ով է ժողովրդի վստահությունը վայելում:
«Նախընտրական քարոզարշավն ու ընտրությունները ցույց կտան ամբողջական պատկերը, թե որ քաղաքական ուժն է վայելում քաղաքացիների վստահությունը: Մենք մշտական կապի մեջ ենք մեր ժողովրդի հետ և ամբողջությամբ հասկանում ենք նրանց խնդիրները, կարիքներն ու ցանկությունները»,- ասել է նա:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ հանրությանը կներկայացնեն նաև ծրագրեր, որոնք ուղղված կլինեն Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, երկրի զարգացմանն ու բարեկեցության ապահովմանը:
«Վստահ եմ, որ մեր հանրությունը կարող է ձևավորել լեգիտիմ իշխանություններ, իսկ մենք մեր քաղաքացիների հետ շփումներում կներկայացնենք մեր ծրագրերն ու նպատակները ապագա տարիների համար»,- նշել է Փաշինյանը: