Search
Close this search box.

Կապան-Երևան ճանապարհին ադրբեջանցիները քար են շպրտել հայի մեքենայի ուղղությամբ

Կապան-Երեւան ճանապարհին՝ Գորիսից ներքև, ադրբեջանցի զինվորականները քարեր են նետել հային պատկանող մեքենայի ուղղությամբ: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը: Փարսյանի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ մեքենան Կապանից Երևան գնացողճանապարհով ընթանալիս է եղել։

«Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է դեպքը տեղի ունեցել։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,- պատմեց համայնքապետը։

Կապանի քաղաքապետը նշեց, որ քարը չի դիպել մեքենային, այն չի վնասվել, տուժած քաղաքացիներ չկան, սակայն ուղևորները վախեցել են։

Հետաքրքրվեցինք, թե հաճախ են նման դեպքեր տեղի ունենում, նշեց, որ առաջին անգամն էր:

Please enter a valid URL