Նիկոլ Փաշինյանն Ինտերֆաքսի հետ զրույցում խոսել է այն մասին, թե որքանով է տարածաշրջանում տնտեսական կապերի կարգավորումը կախված Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից:
Փաշինյանը մասնավորապես հիշեցրել է, որ հայ-թուրքական սահմանը միակողմանի փակվել է 1993 թվականին: Հայաստանը միշտ կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց նախապայմանների, սակայն Թուրքիան միշտ մերժել է այն:
Փաշինյանի խոսքերով, Անկարայի թշնամական վերաբերմունքը նոր թափ ստացավ Արցախում վերջին պատերազմի ժամանակ:
Մասնավորապես Թուրքիան ուղիղ ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին՝ հակամարտության գոտի տեղափոխելով նաև արտասահմանցի ահաբեկիչների. «Այս համատեքստում ամուր խաղաղության հաստատման ու տնտեսական կապերի վերականգնման համար Թուրքիան պետք է փոխի տվյալ ագրեսիվ քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ»: