Հայաստանում ապրիլի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 760 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 197873 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 880290 վերջին մեկ օրում` 3470 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 15713 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 26-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 177601 անձ` վերջին մեկ օրում 712 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 3627 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 932 է: