Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է ներել վախկոտությունը, սակայն չի ներում դավաճանությունը: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով բլից հարցմանը:
Ի՞նչն է Ձեզ համար գլխավոր ձեռքբերումն անձնականում եւ աշխատանքում:
անձնականում՝ իմ կարիերան;
ի՞նչն է ամենից թանկ ձեզ համար – ընկերությունը;
եթե ոսկե ձկնիկ բռնեիք, եւ նա Ձեզ երեք ցանկության հնարավորություն տար, որո՞նք կլիներ Ձեր ցանկությունները — կհրաժարվեի;
ո՞ր թերությունն եք Դուք հեշտությամբ ներում մարդկանց մեջ — վախկոտությունը;
իսկ ո՞ր թերությունը երբեք չեք ներում – դավաճանությունը;
մարդկային ո՞ր որակներն եք դուք փայփայում ամենաշատը — հավատարմությունը;
սատանան Ձեզ անմահություն է առաջարկել, ընդ որում՝ առանց նախապայմանների, կընդունե՞ք – ոչ;
Ձեր գլխավոր ուժը – փորձում եմ ընտրել երկու տարբերակի միջեւ, սակայն կպատասխանեմ՝ վճռականությունը;
Ձեր հիմնական թուլությունը – չկա, ավելի ստույգ՝ չեմ ցանկանում դրանց մասին խոսել: Ես ունեմ թշնամիներ, չեմ ցանկանում ոչ մեկին ուրախացնել:
Եթե Դուք հանդիպեիք Տիրոջը, ի՞նչ կասեիք նրան այժմ կամ կյանքի մայրամուտին – սովորաբար հանդիպում են Տիրոջը, երբ կյանքն ավարտվել է, ես կհարցնեի՝ ինչո՞ւ է ամբողջ կյանքում փորձություններ տվել ինձ: