Search
Close this search box.

Ձեթը թանկացել է 62,2 %-ով, յուղը՝ 24,6 %, շաքարը թանկացել է 40,9 %-ով, ձուն՝ 78,2%-ով

Հայաստանում խայտառակ գնաճը շարունակվում է, իսկ քաղաքացիների եկամուտները շարունակում են մնալ նույնը։

Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներով՝ յուղերի և ճարպերի ապրանքախմբում այս տարվա մարտին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24,6 % գնաճ։

Ձեթի միջին գնաճը կազմել է 62,2 %: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում ևս կտրուկ՝ 40,9 % գնաճ է արձանագրվել։

Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. մարտին 2020թ. մարտի համեմատ գրանցվել է 16,5 % գնաճ:

Ձվի գինը աճել է 78,2%-ով:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում գնաճը կազմել է 9,4 %․ հացի և ալյուրի գներն աճել են համապատասխանաբար 8,6 % և 14,4 %:

Իսկ բենզինը թանկացել է 4,9 %-ով։

Հիշեցնենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ առաջիկա եռամսյակներում բարձր գնաճը պահպանվելու է։

Please enter a valid URL