Թաթա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այս օրերի ընթացքում չարաբաստիկ քովիդը մեզանից խլեց ևս երեք կյանք, մեր հարազատ ընկեր, երաժիշտ Արմեն Տոնոյանին, մեր ընկեր, հայտնի հաղորդավար, 3-րդ ալիքի համահեղինակ Արտավազդ Եղոյանի սիրելի կնոջը` Մարգոյին, և մեր քաղաքի ամենաճանաչված բժիշկներից մեկին` բոլորիս կողմից սիրված Գեորգի Կիմիչին:
Լույս իջնի ձեր շիրիմներին:
Խորին ցավակցություններս նրանց հարազատներին, բարեկամներին, ընկերներին: