2021Թ-Ի ԱՊՐԻԼԻ 24-Ը, ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒՍԱՊԱՐԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է ՏՈՆԱԿԱՆ ՕՐ
Ասել, որ ուսապարկների իշխանությունը հաշվել չգիտի, սուտ կլինի, քանի որ վերջիններս ընտիր հաշվում են պարգևավճարները, ՀՀ-ից հանձնվող տարածքները, արագաչափերի տուգանքները, սփյուռքի փողերը և այլն:
Այն որ ուսապարկների իշխանությունը տեղյակ է եղել նախապատրաստվող պատերազմի մասին դեռևս 2018-ից, բազմիցս հայտարարել է գլխավոր ուսապարկը և կատարել է հաշվարկներ դա նույնպես հաստատված փաստ է:
Պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո պարզվեց նաև, որ բոլոր ուսապարկները թուրքական արտադրության են:
Այն որ թուրքական արտադրության ուսապարկերը ամեն ինչ անում են, որ հաճոյանան իրենց արտադրող երկրին՝ Թուրքիային կրկին ոչ մի հայի մոտ այլևս կասկած չի հարուցում:
Հաճոյանալու ընդունված ձևերից մեկն էլ նվեր տալն է:
Իսկ մի՞թե Թուրքիային կարելի էր ավելի մեծ նվեր մատուցել, քան ազերիներին երկիրը հանձնելուց հետո 1,5 միլիոն հայերի կոտորածի, հայ ազգի սգի, ցեղասպանության օրը, ապրիլի 24-ը՝ տոնական հայտարարելը:
Եվ ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ թուրքական արտադրության ուսապարկները իրենց գլխավոր ուսապարկի հետ միասին չէին հաշվել, որ 2021թ-ի ապրիլի վերջին շաբաթ օրը դա ապրիլի 24-ն է:
Հաշվել էին և դիտավորությամբ կատարել:
Այսպես՝
2019 թվականի ապրիլի 9-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը։ Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Մայիսի 1-ը շաբաթ օրվա հետ համընկնելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին կիրակի օրը:
2021թ-ի ապրիլի վերջին շաբաթ օրը դա ամսի 24-ն է, Հայոց ցեղասպանության օրը:
Արձանագենք, որ թուրքական արտադրության ուսապարկերի ընդունած օրենքով, ապրիլի 24-ը, 1,5 միլիոն հայերի կոտորածի ՝ ողջ հայության սգո օրը, 2021թ-ին հայտարարված է տոնական:
Եթե նույնիսկ վաղը, հոդվածի երկրորդ մասի անորոշ ձևակերպմամբ ուսապարկերը, աղմուկից խուսափելու համար հայտարարեն, որ մենք կրկին իրենց սխալ ենք հասկացել և քաղաքացու օրը այս տարի կիրակի օրը պետք է նշվի, ապա ստացվում է տոն սգի հաջորդ օրը, գուցե սա նորմալ է թուրքական արտադրության ուսապարկերի համար, բայց ոչ երբեք հայերի:
Եթե այսքանից հետո, գեթ մեկ կենդանի փորձի կասկածել այս իշխանությունների թրքածին լինելուն, ապա կարելի է արձանագրել որ նա նույնպես թուրք է:
Իրավապաշտպան՝ Արտակ Գալստյան