Search
Close this search box.

Պատգամավորի եղբայրը սպառնացել և հարձակվել է լրատվական կայքի գլխավոր խմբագրի վրա. դասալիքները ակտիվանում են

arcakh24.info լրատվական կայքը հայտնում է, որ ապրիլի 4-ին կայքի գլխավոր խմբագիր Մարատ Եգանյանի վրա հարձակվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի եղբայր Տիգրան Հարությունյանը: Վերջինս, ըստ կայքի, բացի նրանից, որ հարձակում է գործադրել Մարատ Եգանյանի վրա, նաև նյութական վնաս է հասցրել նրան: Նույնիսկ ոստիկանության ներկայությունը Տիգրան Հարությունյանին հետ չքաշեց սպառնալիքներ հնչեցնելուց:

Միջադեպի պատճառը պատերազմից հետո ստեղծված «Дезертиры и уклонисты. Դասալիքները» ֆեյսբուքյան խմբում ապրիլի 4-ին տեղադրված Արամ Հարությունյանի եղբոր` Տիգրան Հարությունյանի նկարն է: Գրառման հեղինակը հարցնում էր, թե որտեղ է գտնվել պատերազմի ժամանակ այդ անձը:

«Ապառաժ»-ը դատապարտում է բռնության ցանկացած դեպք՝ հատկապես լրատվամիջոցի ներկայացուցիչների նկատմամբ:

Please enter a valid URL