Search
Close this search box.

«±300 հոգանոց գումարտակը ժպիտները դեմքերին գնացին մսաղացի բերան. մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ»․ հետախույզ

Հետախույզ Անդրանիկ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պատերազմի 27-րդ օրն էր, մեզ մեր հիմնական, Մարտակերտի աջ թևի դիրքերից տեղափոխեցին դեպի ձախ` Մատաղիսի կողմի դիրքեր, որտեղ դիրքերը հերոսաբար պահում էին Մարտակերտի 49971 զորամասի ժամկետային զինվորները։ Երբ գնացինք տղեքին փոխարինելու, մեր մոտ հարց առաջացավ թե, իրենց գումարտակի անձնակազմին ո՞ւր են տանում։ Տղեքը ուրախ-ուրախ ժպիտները դեմքերին ասեցին, որ գնում են Ստեփանակերտ, լողանան, մաքրվեն ու «օտպուսկ» գնան տուն, հանգստանան ու հետ գան։

Հաշվի առնելով, որ ճանապարհները ռմբակոծվում էին, մեր համար խիստ կասկածելի թվաց նման որոշումը, բայց ձեն չհանեցինք, չուզողի տպավորություն չթողնելու համար։ ±300 հոգանոց գումարտակը ժպիտները դեմքերին գնացին…. Գնացին մսաղացի բերան, որովհետև նրանց խաբել էին ու տարել «Կարմիր Շուկա»։ Մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ մնացել, որոնք էլ հաշմանդամ են մնացել…

Հետագայում պարզեցինք, որ նախնական որոշվել էր, որ մեր գումարտակը պտի գնար «Կարմիր Շուկա», բայց հրամանատարները առարկել էին, ասելով, որ իմաստ չկա Մարտակերտը խոցելի դարձնելու գնով ամբողջ գումարտակը տանել այնտեղ և առաջարկել էին առավել պատրաստված զինծառայողներից 50-60 հոգանոց խումբ ուղարկել, որին «վերևները» չէին համաձայնել և որոշել էին երեխաներին ուղարկել մսաղացի բերան։
Ամեն օր իմ աչքի առաջ տղեքի ժպտացող դեմքերն են, անկեղծ ուրախությունը, որ գնալու են տուն, տուն, որ այդպես էլ չհասան…..
Ես խոստանում եմ ձեզ , որ էդ երեխեքի թափված արյան մեղավորների արյունը ես ինքս եմ թափելու, ատամներով, ու կոկորդները կռծելով…….!!!»:

Please enter a valid URL