Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրվող հիվանդանոցում բժիշկները սրտի վիրահատություն են կատարել ՌԴ-ում

REN TV -ն և РИА новости-ն հրապարակել են տեսանյութեր, որտեղ ՌԴ Բլագովեշչենսկի այրվող հիվանդանոցում բժիշկները վիրահատություն են կատարում:

Կադրերում երևում է, թե ինչպես են հրշեջներն աշխատում պատուհանից այն կողմ և ինչպես են նրանք պայքարում կրակի դեմ:

Մինչ հիվանդի սիրտը վիրահատում էին, կրակը տարածվել է շենքի տանիքում, ինչն ուժեղ ծուխ է առաջացրել կարդիոկենտրոնում: Այդ պայմաններում բժիշկները չեն դադարել և շարունակել են վիրահատել հիվանդին։

Please enter a valid URL