Search
Close this search box.

Թթվածնային բալոնով շնչող կնոջը երևանյան հիվանդանոցներում չեն ընդունում. հիվանդը հայտնվել է փողոցում, ահազանգ հարազատներից

Երևանի բնակիչ Ամալյա Ավանեսովին, ում առողջական վիճակը խիստ ծանր է, հարազատները չեն կարողանում տեղավորել երևանյան որևէ հիվանդանոց՝ ստացիոնար բուժման:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կնոջը, որ հիվանդանոց տանում են, այն էլ շտապօգնության մեքենայով, միայն զննում են և ասում որ նա «իրենց հիվանդը չէ» և ստացիոնար բուժման վերցնելու համար ազատ հիվանդասենյակ չունեն:

Երեկ՝ երեկոյան, կնոջ հարազատները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին. -Երկու օր առաջ Հանրապետական հիվանդանոցից շտապօգնության մեքենա կանչեցինք ու տեղափոխեցինք, գումարները վճարեցինք, զննեցին, ասեցին նորմալ է ու ուղարկեցին տուն: Արդեն երկու օր է չի սնվում, չի շարժվում, ամբողջ թիկունքը վերքեր են: Նորից շտապօգնության մեքենա կանչեցինք, ամբողջ քաղաքի հիվանդանոցները գնացինք, ոչ մեկ չընդունեց:

Մենք էլ չենք ուզում տուն տանենք, բա որ մի բան լինի, ով է պատասխան տալու: Հիմա չգիտենք ում դիմենք, ուր տանենք, որ ստացիոնար բուժման վերցնեն: Վերջում շտապօգնության բժիշկը առաջարկեց, որ նորից տանեն Հանրապետական հիվանդանոց, մի գուցե նորից ընդունեն:

Please enter a valid URL