Զանգել է եղբորը և ասել, որ շրջափակման մեջ են, բոլոր ընկերներին սպանել են, հույս չկա փրկվելու։ Այս մասին «Տիկ Տակ» հաղորդաշարի ընթացքում ասել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված Խաչատուր Բալասանյանի այրին՝ Մելանյա Բալասանյանը, պատմելով ամուսնու վերջին հեռախոսազանգի մասին։
Խաչատուր Սերգեյի Բալասանյանը ծնվել է 1985 թվականին։ 2000 թվականին կրթություն է ստացել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։ 2002-ին ավարտել է վարժարանը։
2003 թվականին անցել է պարտադիր ժամկետային ծառայության Մատաղիսում։ 2005 թվականին զորացրվել է։
2006 թվականին Խաչատուրն աշխատանքի է անցել ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորքերում։
2008 թվականին իր առաջին առաքելությունն է իրականացրել Կոսովոյում։ Այնուհետև եղել է Աֆղաստանում, Լիբանանում, Սիրիայում, Գերմանիայում։
Սակրավոր էր, փայլուն տիրապետում էր բոլոր գործողություններին։
2020 թվականի սեպտեմբերին 27-ին, պատերազմը սկսելուն պես Խաչատուրը մեկնել է առաջնագիծ։
Հոկտեմբերի 19-ին Հադրութի առաջնագծում ընկերների հետ միասին հայտնվել է թշնամու կողմից շրջափակման մեջ։
Խաչատուր Բալասանյանը զոհվել է հոկտեմբերի 19-ին։
Մանրամասն՝ տեսանյութում