Այսօր լրագրողների հետ զրույցում Սասուն Միքայելյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իրեն մեղավոր զգում է մասնավորապես Շուշիի անկման համար, հայտարարեց, որ մասնակցել է բոլոր 3 պատերազմներին, առաջին և երրորդ պատերազմներում ծանր վիրավորվել է. «Հենց Շուշիի ազատագրման ժամանակ ես 107 տեղով խփվել եմ: Դուք գիտեք, որ Շուշին իմ երազանքների քաղաքն է եղել: Էսօր ամեն մարդ ինչ ասես խոսում է՝ չհասկանալով: Էսօր ծանր վիճակներ ենք ապրում, մարդիկ դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ է կատարվել: Մենք պետք է կարողանանք դուրս գալ էս ամեն ինչից»:
Միքայելյանը հայտարարեց, որ այն ժամանակ էլ տարածքներ ենք կորցրել, Մարտակերտն ենք տվել ու ետ վերցրել, ուստի երբեք պետք չէ հուսահատվել. «Եղավ այն, ինչ եղավ, բայց մենք պետք է միշտ համախմբված լինենք, այս վիճակից դուրս գանք, երկիրը չպետք է թողնենք քմահաճույքին, որ ավելի վատ վիճակում լինենք»: