Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մովսես Հակոբյանը` իր զարմիկ ԱԽ քարտուղար Գրիգորյանի՝ Թուրքիային առնչվող տեսակետի մասին

Կոմանդոսի անցած ճանապարհը բոլորի համար պետք է լինի հուշում, որ հայրենիքին ծառայելը պատիվ է։ Այս մասին այսօր լեգենդար հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։

Նա պատմեց, որ Կոմադոսի հետ զինակից ըկերներ են եղել և ծանոթացել են պատերազմի ընթացքում՝ Շուշիի ազատագրումից հետո:

«Որպես զինվորական, որպես հրամանատար՝ ընդունել ենք որպես առաջնորդի։ Իր անցած ճանապարհը բոլորին հուշում է, որ հայրենիքին ծառայելը պետք է լինի պատիվ։ Կոմանդոսն այդ ճանապարհն անցել է փառքով»,- նշեց Հակոբյանը։

Հակոբյանի խոսքով՝ Արկադի Տեր-Թադևոսյանը մարդկային շփումներում շատ հասարակ էր․ «Վերջին ժամանակներս նաև մի քիչ խեղճ էր։ Շատ բարեհամբույր մարդ էր»։

Անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանը՝ Հակոբյանը շեշտեց, որ դա բարդ գործընթաց է, որտեղ պետք է հաշվի առնվի Հայաստանի շահը․ «Ապաշրջափակումը, եթե կատարում է Ադրբեջանի և Թուրքիայի համար, անընդունելի է»:

Հակոբյանը վերահաստատեց նաև իր այն պնդումը, որ «Իսկանդերը» կրակել է պատերազմի ժամանակ, չնայած Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի այն պնդմանը այն պնդմանը, ոչ այս զինատեսակը չի կրակել պատերազմի ժամանակ:

Մովսես Հակոբյանը համաձայն չէ իշխանությունների այն տեսակետին, որ Թուրքիայի, որպես թշնամի երկրի մեր ընկալումը պետք է շտկումների ենթարկվի։

Please enter a valid URL