Search
Close this search box.

Այսօր առաջին ակցիան է եղել, 50 դրամով ձու ենք վաճառել, էլ ի՞նչ անենք

168.am-ը գրում է. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել ձու արտադրող խոշոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ, մասնավորապես՝ գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով, որոնք կգնահատվեն վարչական վարույթի ընթացքում:

Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ վարույթ հարուցել են, որպեսզի ուսումնասիրեն, օրինակ, հաշիվ-ապրանքագրերը, ձեռք բերված կերը և այլն:

Դիտարկմանը՝ տեսակետ կա, որ հենց խոշոր ընկերություններն են ստեղծել նման իրավիճակ, Հայաստանի թռչնաբույծների միության նախագահն ասաց, թե այդ դեպքում թող հիմնավորեն, ապա հավելեց.

«Նոյեմբերին բերած ճուտն արդեն հավ է դարձել, ձու է տալիս, սակայն մի քիչ ուշացումով, որովհետև ուշ բերեցինք, ու դա մեր մեղքը չէր, փակ էր երկիրը, պատերազմական վիճակ էր, նույնիսկ չարթերային թռիչքով չէինք կարողանում Ռուսաստանից բերել, դրա համար բերել ենք Հունգարիայից, Գերմանիայից: Ճուտը իջեցրել ենք Թբիլիսի, այնտեղից մեքենաներով ենք բերել, պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ վիճակ է եղել: Խանութներում ձուն 90 դրամ է դեռ, որովհետև այն հավն է, որը վաղուց չպետք է լիներ. շուկայում ձվի պակաս կար:

Ամեն օր ձու պետք է ածեր, բայց 3 օրը մեկ է ածում: Սակայն նշեմ, որ արդեն ամեն օր ձվի քանակն ավելանում է: Այսօր ակցիա ենք արել, առաջին ակցիան է եղել, 50 դրամով ձու ենք վաճառել, էլ ի՞նչ անենք: Առաջին խմբաքանակը մի քիչ փոքր է, տվել ենք «Սիթի»-ներին»:

Սերգեյ Ստեփանյանը նաև դժգոհեց՝ մարդիկ շատ են ձու գնում, չնայած հասկանում է, ամենաէժան սննդամթերքն է:

«Շուկայում մեկ փոքր փունջ կանաչին 200 դրամ արժե, այդպես չի կարելի»,- եզրափակեց նա:

Please enter a valid URL