ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ու՞ր ես, եղբայր…
Այսպիսի երգ չպետք է գրվեր…
Երգի հեղինակը ես չեմ, այլ ճակատագիրը: Ես ընդամենը գրի առա խոսքերի և երաժշտության տեսքով ճակատգրի թելադրված վիշտն ու ցավը, սպասումն ու ցասումը… Շուշան Պետրոսյանն էլ վերապրեց և ապրեցրեց այս ամենը:
Նվիրվում է բոլոր նրանց, ում պատերազմից հետո միշտ սպասում ենք ու սպասելու ենք…
Շնորհակալ եմ ԱՐԴԻՆԻ ստուդիային փայլուն գործիքավորման և PARA TV-ին՝ ազդեցիկ տեսահոլովակի համար: