Search
Close this search box.

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի արտահերթ նիստում 82 կողմ ձայների քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նշենք, որ ընդդիմադիր խմբակցությունները քվեարկությանը չեն մասնակցել։

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը եւ Համազասպ Դանիելյանը:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը:

Please enter a valid URL