Search
Close this search box.

Հրապարակվել է Արկադի Տեր-Թադեւոսյանի քաղաքական կտակը

Սիրելի հայրենակիցներ:

Այսօր հայ ժողովրդի ճակատագիրը կախված է մեզանից, ինչպես երբեք: Մենք պետք է կարողանանք պահպանել մեր պետության և նրա կառավարման համակարգի կայունությունը: Մենք իրավունք չունենք տրվել հույզերին և թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա իրավիճակը:

Ես հնարավորություն եմ տեսնում միավորելու մեր հասարակության բոլոր առողջ ուժերին ՝ հայ մտավորականությանը, հասարակական-քաղաքական գործիչներին ՝ այս իրավիճակից դուրս գալու ճիշտ լուծումներ գտնելու համար:

Դուք բոլորդ լավ գիտեք, ես հասարակ սպա եմ, որը ազնվորեն վճարել է իր պարտքը հայրենիքին ճակատում եւ հիմա էլ շարունակում եմ: Ես չեմ հետապնդում քաղաքական կամ անձնական որևէ նպատակ: Ես նաև կոչ եմ անում բոլոր մյուսներին, ովքեր այսօր խաղում են ցանկացած նշանակալից սոցիալական դեր, վեր լինել նեղ քաղաքական, կորպորատիվ կամ այլ շահերից:

Կարծում եմ, որ այս իրավիճակից ելքեր գտնելու համար անհրաժեշտ է ստեղծել Քաղաքացիական խորհուրդ, որում ընդգրկված կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հասարակական քաղաքական գործիչներ, որոնց վստահում է մեր հասարակությունը: Ես կարող եմ ստանձնել այս հասարակական մարմնի գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արշակունյաց 5 հասցեում, կարող եք կապվել մեզ հետ 010 52 6465 կամ 091 35 8928 հեռախոսահամարներով:

Արկադի Իվանովիչ Տեր — Թադևոսյան

Ավելի վաղ գրել էինք, որ այսօր տեղի է ունենալու Արկադի Տեր- Թադևոսյանի՝ Կոմանդոսի հիմնած «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնության մամուլի ասուլիսը։ խորհրդի անդամներից են տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, Աշոտ Օհանյանը, Սուրեն Գրիգորյանը և այլք։

Please enter a valid URL