Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում նշել են, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է, հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է»,- նշված է հաղորդագրության մեջ: