Ազգային ժողովի արտահերթ նիստում 83 կողմ քվեարկությամբ առաջին ընթերցմամբ այսօր՝ ապրիլի 1-ին, ընդունվեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նշենք, որ նախագծի համահեղինակներն են պատգամավորներ Արման Բաբաջանյանը, Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Համազասպ Դանիելյանը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպվելու է 24 ժամվա ընթացքում։
Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ընտրակարգը եւ ներդնել փակ համամասնական ցուցակներով ընտրակարգը: