Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ես չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը. ՏՄՊՊՀ նախագահ

Ես չեմ կարող ասել, թե երբ կիջնի ձվի գինը, բայց վարույթը չի կարող մեկ օրում տեղի ունենալ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ձվի գինը կիջնի գոնե Զատկից հետո:

«Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին եւ ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Մեր գործառույթը հետևյալն է. եթե կա չարաշահում, վարույթ հարուցել: Համաչափության իրավունքը և վերջիններիս իրավունքները ևս պետք է պաշտպանվեն:

Երկրորդ, հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը, մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն համարվում: Եվ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և ձու արտադրողների: Դրա արդյունքում և որոշակի պաշար մտավ շուկա, և ձվի գինը որոշակի չափով իջավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ընդամենը 3 օր առաջ ՏՄՊՊՀ նախագահը լրագրողների հետ զրույցում հայտնել էր. «Մենք ներքին քննարկումների արդյունքում եկել ենք պայմանավորվածության, որ ձվի գինը Զատկից առաջ կիջնի»:

Please enter a valid URL