Այսօր՝ ապրիլի 1-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Օրակարգում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծն է:
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը իր ելույթում անդրադարձավ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի` հասարակական ու քաղաքական շրջանակներին փոթորկած հայտարարությանը, թե Քարվաճառը մերը չէ: «Պարոն Աղազարյան ջան, ամենաքիչը ձեզնից էի սպասում նման հայտարարություն: Եվ ես ուզում եմ ԱԺ ամբիոնից հայտարարել, որ Քարվաճառը մերն է, Դադիվանքը մերն է: Մոտեցեք ամբիոնին և ասեք, որ սխալմունք է եղել, որ էլի լրագրողներն են եղել, մենակ մի բան ասեք»,- նշեց պատգամավորը:
Նա կարդաց Վիկիպեդիայից համառոտ տեղեկություն Դադիվանքի մասին:
Պատգամավորը խնդրեց տալ պարզաբանում նաև Ցեղասպանության պահանջատիրության հարցով. «Մենք այդ պահանջատիրությունից չենք նահանջել»:
Մանրամասն՝ տեսանյութում: