Search
Close this search box.

Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի տարածքների մի մասը

Ադրբեջանը շարունակում է իր սադրիչ քաղաքականությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հորինված քարտեզ, որտեղ Ադրբեջանի տարածքում է «ընդգրկվել» Հայաստանի Հանրապետության տարածքների մի մասը, հաղորդում է Инфотека24-ը:

«Այս սադրիչ քայլը կոպիտ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Միջազգային դերակատարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները և առանձին` Ռուսաստանը` որպես Հայաստանի դաշնակից և զինադադարի երաշխավոր, պետք է պատշաճ կերպով արձագանքեն Բաքվի կողմից այս ծայրաստիճան կործանարար գործողությանը»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե «Ադրբեջանի հնագույն հողը` Զանգեզուրը, խաղալու է թյուրքական աշխարհը միավորող դեր»:

Please enter a valid URL