Search
Close this search box.

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը դաշինք կկազմեն. նրանց կմիանա ևս երկու անձ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 25-ի 5 նախագահների հանդիպման ժամանակ որոշվել է գոնե երկու նախագահների միավորմամբ գնալ արտահերթ խորհրդական ընտրություններին:

Այսինքն՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում դաշինք են կազմելու: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ քննարկվում է այդ դաշինքում ներառել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին: Այսինքն՝ առաջիկա օրերին Քոչարյան-Տեր-Պետրոսյան-Ծառուկյան-Հայրիկյան քառյակ դաշինքի պաշտոնական հանդիպումը կլինի, որի ժամանակ էլ կհայտարարվի միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու հայտը:

Ավելին՝ տեղեկացանք, որ թեժ քննարկվում է, թե նախագահներից ով է գլխավորելու ցուցակը, քանի որ մեկ ցուցակում երկու նախագահը «ճոխություն» է. այդ հարցում դեռեւս որեւէ հստակություն չկա: Առաջիկա օրերին քառյակը պատրաստվում է այդ հարցին էլ լուծում տալ: (Կ)

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նյուի վերջում գրված է (Կ) տառը: Սա հավանաբար նշանակում է, որ այն ընդամենը կատակ է: Այսօր ապրիլի 1-ն է՝ Ծիծաղի օրը:

Please enter a valid URL