Search
Close this search box.

Փաշինյանը վաղը հրաժարական է տալու. նա հեռանում է քաղաքականությունից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը փոխանցում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը հրաժարական է տալու: Ըստ մեր տեղեկությունների՝ Փաշինյանը հայտարարելու է, որ հեռանում է քաղաքականությունից ու որեւէ ձեւով չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին:

Մենք տեղեկացանք, որ նախօրեին իր թիմի հետ վարչապետը հանդիպում է ունեցել, որտեղ հստակ ասել է, որ իր վրա հույս չպետք է դնել, քանի որ ինքը չի ցանկանում այլեւս որեւէ քաղաքական գործընթացում մասնակցություն ունենալ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամները փորձել են համոզել Փաշինյանին, սակայն վերջինս անդրդվելի է մնացել: Նիկոլ Փաշինյանը չի ցանկացել նաեւ հայտնել, թե ինչ է պատրաստվում անել առաջիկայում։ (Կ)

Նյուի վերջում գրված է (Կ) տառը: Սա հավանաբար նշանակում է, որ այն ընդամենը կատակ է: Այսօր ապրիլի 1-ն է՝ Ծիծաղի օրը:
Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։

Please enter a valid URL