Նաիրա Զոհրաբյանը գրում է․
Ու հանկարծ չմտածեք, թե Հովիկ Աղազարյանն է, մի բան էլի «բլթացրել» է։
Սա հատուկ քաղաքականություն է՝ Օվերտոնի պատուհան, երբ ապրիլի 24-ից առաջ հանրությանը ուզում են պատրաստել մտքին, թե մեր ինչի՞ն է պետք Ցեղասպանության ճանաչումը, երբ ԱԽ քարտուղարը թրքասիրություն է քարոզում, երբ Սյունիքը վերաձեւելուց առաջ ժողովրդին համոզում են, որ Քարվաճառը երբեք հայկական չի եղել, երբ տգետ ու կառավարելի հասարակություն ունենալու համար նրանցից մեկը հայտարարում է, որ եթե ԲՈՒՀ-երը վաճառենք ու տեղը հյուրանոցներ սարքենք՝ տուրիզմը կզարգանա։
Որովհետեւ մանիպուլացնելու համար իրենց տգետ հասարակություն է պետք։
Խորհրդարանը լցված է տարիներ շարունակ Գերմանիայի «Խաղաղության ճամբարներում» թուրքի հետ մի վրանի տակ քնածներով, ովքեր Ադրբեջանի շահի համար իրենց են ճղում։
Էս մարդիկ պատահական չեն ընտրվել։
Սրանց հատ-հատ ընտրել են Հայաստանը Թուրքիայի վիլայեթ սարքելու մեծ Թուրանի ծրագրի առաքիչները ու հիմա սրանք, ժողովրդի մի մասի լուռ համաձայնությամբ, սպանում են Հայաստանը։
Հիշեցնենք որ քայլական Աղազարյանն անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու ՀՀ գործող իշխանությունների մտադրություններին՝ արձագանքեց. «Ենթադրենք վաղը Թուրքիան Ցեղասպանությունը ճանաչում է, ի՞նչ է տեղի ունենալու, հարցիս պատասխանի, դե ասա, թե չէ ուգլ եք կոխում, բրդում եք, դու հայրենասեր ես, թե դավաճան ես»։ Հաղորդավարի պատասխանին, որ Ցեղասպանության ճանաչումը, նախեւառաջ, բարոյական նշանակություն ունի՝ Աղազարյանն ասել է. «Է, այսպես, թե այնպես սաղ աշխարհը գիտի, որ Ցեղասպանություն եղել է՝ հենա բարոյապես լավ զգա քեզ»։