Search
Close this search box.

«Եթե կանգնած լինեի Էրդողանի կողքին, ոչ մի բառ չէի փոխանակի հետը, կթքեի նրա երեսին». թուրք բասկետբոլիստ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով հայտնի ամերիկաբնակ թուրք բասկետբոլիստ Էնես Քանթերը նորից հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, գրում է Ermenihaber-ը։

«Ի՞նչ կասեի Էրդողանին, եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, ով դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին», — ասել է բասկետբոլիստը։

Հիշեցնենք, որ Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

Please enter a valid URL