Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արաս Օզբիլիսի «Կուբանի» կազմում խփած գնդակ ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տասնյամյակի լավագույն գոլը։
«Շնորհակալ եմ բոլորին իմ գոլն ընտրելու համար։ Մեծ պատիվ է։ Տասնամյակի գոլ հեռու տարածությունից։ Խելահեղ փաստ է, որ այդ գոլը խփել եմ Մոսկվայի «Սպարտակին» Կրասնոդարի «Կուբանի» կազմում։ Ռուսաստանում երկու ակումբներ, որոնց ես սիրում եմ։ Շնորհակալություն»,- Ինստագրամում գրել է Օզբիլիսը։