ԱԺ-ի կենտրոնական մուտքի մոտ պատ կազմած ուսանողներին Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել ազատել պողոտան, հակառակ դեպքում պատրաստ են դիմել խիստ միջոցների. «Ձեր արարքը տանում է բախման ոստիկանության հետ: Ձեր նպատակին չեք կարողանում հասնել, դրա համար փորձում եք հրահրել: Դուք շատ կոպիտ խախտել եք հավաքների մասին օրենքը: Դուք կարող էիք դիմել լիազոր մարմնին և ստանալ երթերի և հավաքների համապատասխան թույլտվություն, որը դուք չեք արել: Այսօր էլ Դեմիրճյան փողոցում սահմանափակել եք քաղաքացիների ազատ տեղաշարջման իրավունքը և մենք ունենք բողոքներ քաղաքացիների կողմից, որպեսզի ձեզ կարգի հրավիրենք»,- նշել է Վալերի Օսիպյանը` ընդգծելով, որ ուսանողներին տալիս է 5 րոպե ժամանակ, որպեսզի փողոցում վերականգնվի երթևեկությունը:
Այս պահին ուսանողները շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում՝ իրենց դժգոհությունն արտահայտելով ԱԺ-ի կողմից տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ: