Դեժավյու տելեգրամ ալիքը գրում է․
«Մեր ձեռքի տակ է հայտնվել էսքիզային նախագծի մի տարբերակ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանին պատկանող ընկերություններից մեկը, համատեղ թուրքական հայտնի հյուրանոցների խմբի հետ, մեծ նախագիծ է պլանավորում իրականացնել ներկայիս Մայր ԲՈՒՀ-ի (համալսարանի) տարածքում:
Ըստ նախագծի, պլանավորվում է, 5 աստղանի մոտ 400 հյուրանոցային համարով համալիր և կից բնակելի էլիտար շենք:
Էլիտար շենքի բնակիչները կկարողանան օգտվել հյուրանոցային համալիրի բոլոր ծառայություններից:
Բնակարանի 1 քմ վաճառքի գները նախատեսվում են 7500-9000$ շրջակայքում:
Մեզ տեղեկացրեցին, որ նախնական, 7 բնակարան արդեն վաճառված է:
Այս և այլ նախագծեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, հաստատվում են բարձր մակարդակներով, իսկ իրականացման համար վստահվելու են Փաշինյանի ամենից մտերիմ օլիգարխին՝ Խաչատուր Սուքիասյանին(մականունը՝ Գրզո)»,-գրում է ալիքը։