Մոսկվայի մետրոյի «Դմիտրովսկայա» կայարանում գնացքի անիվների տակ մահացած տղամարդը ռուսաստանցի խոշոր ձեռնարկատեր Վալերի Բաղդասարովն էր։ Ինչպես փոխանցում է Sputnik Արմենիա-ն տեղեկությունը հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել նախորդ կիրակի՝ մարտի 21-ին։ Երբ 72-ամյա տղամարդուն դուրս էին հանել գնացքի տակից, նա արդեն մահացած էր։ Բոլոր հանգամանքները ցույց են տալիս, որ գործարարը ինքնասպան է եղել, քանի որ նա վաղուց չի օգտվել մետրոյից։