«Սանիթեք» և «Elias Doumet» ընկերություններն Հայաստանի դեմ հայց են ներկայացրել միջազգային արբիտրաժային դատարան։ Այս մասին հայտնում է Մեդիապորտը։
Լիբանանյան ընկերությունը մեղադրում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ իր գործունեությունն ապօրինի դադարեցնելու մեջ:
Հիշեցնենք, որ «Սանիտեկին» շուկայից դուրս մղելուց հետո, Հայկ Մարությանը խոշոր գումարներով աղբահանության այլ կազմակերպություն հիմնեց, որին ազատեցին հարկերից ի տարբերություն «Սանիտեկի» և 20 տոկոսով ավելացրեցին ֆինանսավորումը:
Մամուլը նաև գրեց, որ Մարությանն ու իր մերձավորները «ատկատով» ԿԱՄԱԶ-ներ են գնել նոր ընկերության համար: