Search
Close this search box.

Ձվի գինը Զատկից առաջ կիջնի

Ձվի գինը Զատկից առաջ կիջնի, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Փոխանցում է Aysor.am-ը:

«Տնտեսավարող սուբյեկտները հայտնել են, որ այսօրվանից և՛ մեծ խմբաքանակով ձու կմատակարարեն, և՛ գինը կիջնի», — ասաց նա:

Գևորգյանը նաև տեղեկացրեց, որ մարտի 30-ին վարույթ են հարուցելու ձվի շուկայի խոշոր տնտեսվարող սուբյեկտների մասով, պարզելու՝ արդյո՞ք ձվի դիֆիցիտ կա, թե՞ արհեստական է, արդյո՞ք միջնորդ կազմակերպությունն է այդ արհեստական դիֆիցիտը ստեղծում, կա՞ հակամրցակցային համաձայնություն, թե՞ առկա է գերիշխող դիրքի չարաշահում, գնային բարձրացումն օբյեկտի՞վ է:

«Ակնհայտ է, որ կան անձինք, որոնք խոշոր ծավալների գնումներ են կատարում և դրանք սպառողական նպատակներով չեն իրականացվում», — նշեց ՏՄՊՊՀ նախագահը:

Please enter a valid URL