Ալյասկայում Airbus AS350 B3 ուղղաթիռի կործանումից մահացել է Չեխիայի ամենահարուստ մարդը՝ PFF խմբի հիմնադիր Պետր Քելները, այս մասին հաղորդում է The Washington Post- ը:
Պարբերականի տվյալներով՝ ավիավթարի արդյունքում հինգ մարդ է զոհվել, այդ թվում Քելները: Մահացածների մարմինները հայտնաբերվել են Կնիկի սառցադաշտի մոտակայքում:
Կործանման պատճառները դեռ անհայտ են, հետաքննությունը շարունակվում է:
Forbes-ը Քելների կարողությունը գնահատում է 17,5 միլիարդ դոլար: