Search
Close this search box.

Մանվել Գրիգորյանի աներորդուն մահացու վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդն հայտնի է․ որտեղ է նա թաքցրել ավտոմեքենան

Ոստիկանության ծառայողները բացահայտել են մարտի 25-ին Արմավիրի մարզում մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդին ու ավտոմեքենան, որով տեղի է ունեցել վրաերթը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանների հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում նշված վրաերթը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Արմավիրի մարզի բնակիչ, 34-ամյա Մելսիկ Պողոսյանը: Իսկ Opel մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է թաքցված` Գայ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:

Փաստերի ճնշման տակ Մ. Պողոսյանը ոչ միայն խոստովանել է, այլև մատնացույց է արել թաքցված ավտոմեքենայի վայրը, որտեղից էլ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի էր ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին, ով տեղում մահացել էր, իսկ վարորդը դիմել էր փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատն եղբայրն էր։

Please enter a valid URL